Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Ճշմարտությունը ապացույցների և արդարացումների կարիք չունի

Ճշմարտությունը ապացույցների և  արդարացումների կարիք չունի
14.06.2013 | 11:30

«Իրատես de facto»-ի ընթերցողների ուշադրությանը ներկայացվող այս հակիրճ խոսքս պայմանավորված է թերթի այս տարվա թիվ 28-31 համարներում հրապարակած մատենախոսությանս` պատասխանի իրավունքով, թերթի թիվ 38-39 համարներում հանդես եկած Աշոտ Փիլիպոսյանի «Եղիր գիտունին գերի, մի՛ եղիր անգետին սիրելի…» հոդվածին արձագանքելու հանգամանքով:
Ցավով պիտի արձանագրեմ, որ ընդդիմախոսս, 3-4 հարցերին հարևանցիորեն անդրադառնալուց բացի, ըստ էության չի պատասխանել իմ մատենախոսության 50-ից ավելի հարցերից և ոչ մեկին: Ավելին` դուրս գալով բանավեճի գիտամատենախոսական շրջանակներից, ջանացել է դոկտորական ու պրոֆեսորական իր անտեղի ու անհարկի «դասախոսություններով» խուսանավել կոնկրետ հարցադրումների պատասխաններից, որով մեկ անգամ ևս ի ցույց է դրել իր գիտական թերատությունը: Չկարողանալով բանավեճը ուղղորդել գիտական հունով` այն տեղափոխել է նեղ անձնական հարթություն և այստեղ ևս, իր աշխատաոճին և էությանը շատ հարիր, ջանացել է ապակողմնորոշել ընթերցողին բազմաթիվ խեղաթյուրված տեղեկություններով և ակնհայտ անճշտություններով:
Հետևապես, տիտղոսակիր պրոֆեսորի այդպես էլ չստացված «պատասխանը» անձնական անթաքույց վիրավորանքների, փաստերի խեղաթյուրումների ակնառու և գավառական դրսևորում է, որը ոչ մի կապ չունի գիտական բանավեճի, առավել ևս իմ մատենախոսությունում արծարծված հարցերի հետ: Այսպիսով, ժողովրդական բանահյուսությանը հատուկ աշուղական ժանրով, ընդդիմախոսս նոր ուղղություն է սկզբնավորում գիտական բանավեճի մշակույթի մեջ, ընթերցողներին հրամցնելով էժանագին պատում-ստապատումներ:
Յո՞ երթաս, մարդ աստծո… Բարեբախտաբար, հանրությունը և գիտական աշխարհը ճանաչում են և՛ իմ, և՛ նրա թե գիտական ծառայությունները, թե գործունեությունը:
Այնպես որ, ոչ գիտական, անմակարդակ, չարախոսություններով լեցուն Փիլիպոսյանի վերոնշյալ հոդվածին` ըստ հարկի և իր իսկ ոճով պատասխանելը իմ մարդկային և գիտական արժանապատվությունից շատ ու շատ ցածր եմ համարում: Առավել ևս` թերթի էջերում քննարկումներ շարունակել գիտական բանավեճի սահմանները չճանաչող և չըմբռնող նման ընդդիմախոսի հետ:

Արգամ ԱՅՎԱԶՅԱՆ
Հայագետ-նախիջևանագետ,
ՀՀ մշակույթի
վաստակավոր գործիչ

Դիտվել է՝ 1691

Մեկնաբանություններ